10:28 | 23.12.15 | Նորություններ | 4790

Քիմ Քարդաշյանը՝ ամենաորոնված անձը ՀՀ-ում, Ադրբեջանում եւ Թուրքիայում

2015թ. Google-ում Հայաստանից ամենաշատը որոնել են Քիմ Քարդաշյանին:  

Այս մասին հայտնի է դարձել Time-ի երեկ հրապարակած վարկանիշից՝ հիմնված Google-ի տրամադրած տվյալների վրա:  

Ուշագրավ է, որ Քիմ Քարդաշյանը որոնումների առաջատարն է նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում, իսկ, օրինակ, Ռուսաստանում ամենաշատը որոնել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլա Պուտինային: 

Անցնող տարում Վրաստանում ամենաշատ որոնված անձը Քրիստիանո Ռոնալդոն է:

Վարկանիշից պարզ է դառնում, որ Քիմ Քարդաշյանը Լեոնել Մեսսիի հետ միասին ամենաորոնվածն է աշխարհի մակարդակով (26-ական երկրում): 3-րդ տեղում Քրիստիանո Ռոնալդոն է, որը որոնումների առաջատար է 21 երկրում: