16:23 | 21.12.15 | Նորություններ | 3940
Beeline-ը պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Սպասարկվիր օնլայն» մրցույթի հաղթողներին:
Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Հռիփսիմե Բադալյանը՝ Դիլիջանից, Սոնա Փարսոյանը՝ Ալավերդիից, Արթուր Կարապետյանը եւ Քրիստինա Մայիլյանը՝ Երեւանից։
«Ցանկանում եմ, նախ եւ առաջ, շնորհակալություն հայտնել Ձեզ, որ օգտվում եք սպասարկման այս նոր, թվային տարբերակից: Մենք առաջին օպերատորն ենք Հայաստանում, որ տրամադրում է լիարժեք սպասարկում սոցիալական ցանցերի միջոցով եւ, չնայած կարճ ժամանակահատվածին, սպասարկման այս տարբերակը մեծ պահանջարկ ունի, իսկ նրանից օգտվողների քանակը յուրաքանչյուր օր կայուն ավելանում է։ Beeline-ը պատրաստ է լինել հաճախորդների կողքին ամենուրեք, այդ թվում նաեւ վիրտուալ աշխարհում` հոգ տանելով ծառայությունների որակի, հարմարավետության եւ հասանելիության մասին»,-նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սպասարկվիր օնլայն» մրցույթի նպատակն էր խրախուսել Beeline բաժանորդներին սպասարկվել Facebook սոցիալական ցանցի միջոցով: Բաժանորդը անձնական հաղորդագրության միջոցով պետք է ուղարկեր իր հարցն ընկերության պաշտոնական էջին, եւ եթե վերջինիս հարցը կմնար անպատասխան 11 րոպե, ապա նա կարժանանար հատուկ մրցանակի։