17:28 | 17.12.15 | Նորություններ | 4903

«Օրանժ Արմենիան» առաջարկ է ներկայացրել ինտերնետ բաժանորդների համար

«Օրանժ Արմենիան» ամանորյա նոր առաջարկ է ներկայացրել ինտերնետ բաժանորդների համար:

Այսուհետ Orange MyTab կամ «Ինտերնետ Հիմա» սակագնային պլաններից որեւէ մեկին 24 ամսով միանալիս բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերել Lenovo A7-30 եւ Alcatel Pixi 8 3G պլանշետները տարաժամկետ վճարման պայմաններով՝ ամսական համապատասխանաբար 2900 եւ 2700 դրամ հավելյալ վճարի դիմաց: 

«Գալիք տոներին ընդառաջ, հետվճարային ձայնային ծառայությունները նախընտրողների համար արդեն ներկայացրել ենք հեղափոխական Orange Ունիվերսալ սակագնային պլանները: Այսօր ունենք անակնկալ մեր ինտերնետ բաժանորդների համար: Այժմ նրանք, մեր ինտերնետ ծառայություններին միանալով, հնարավորություն ունեն ոչ միայն օգտվել լայնաշերտ ինտերնետի ընձեռած բոլոր առավելություններից այլեւ ձեռք բերել բարձրակարգ պլանշետներ մատչելի եւ հարմար պայմաններով», - ասել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը: