15:41 | 01.12.15 | Նորություններ | 8772

Beeline-ը նոր սմարթֆոն է ներկայացրել

Beeline-ը հայտարարում է Հայաստանում Beeline Fast բրենդային հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին:

Գրասենյակներում հեռախոսների վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 3-ին:

Beeline Fast սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով:

«Մեր նոր սմարթֆոնն լիովին արդարացնում է առաջատարի իր կարգավիճակը, քանի որ առաջարկում է դիզայնի եւ արտադրողականության գրեթե իդեալական համադրություն: Այս գեղեցիկ եւ հզոր մոդելը կհավանեն նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդները, իսկ սմարթֆոնը կդառնա ամանորյա ցանկալի նվեր: Ի դեպ, սմարթֆոնի բոլոր գնորդները կարող են մասնակցել Beeline-ի ամանորյա խաղարկությանը եւ շահել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ երեք ուղեգրերից կամ 50 պլանշետներից մեկը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Beeline-ում նշել են, որ Beeline Fast սմարթֆոնի արժեքը «Սմարթ+» սակագնային փաթեթին երեք ամիս բաժանորդագրությամբ 54 900 դրամ է: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ապառիկով` 12 ամիս ժամկետով՝ 5490 ամսական վճարի դիմաց: