18:01 | 30.11.15 | Նորություններ | 4155

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում ներկայացրել է «Aзбука интернета» ձեռնարկը

Այսօր Ռուսաստանի գիտության եւ մշակույթի երեւանյան կենտրոնում մեկնարկել է «Азбука Интернета» բաց դասերին նվիրված միջոցառումների շարքը, եւ ներկայացվել է հայաստանյան ինտերնետ օգտագործողների համար հատուկ մշակված ձեռնարկը:

««Ռոստելեկոմը» Հայաստանում իրականացնում է մի շարք սոցիալական ուղղվածության ծրագրեր՝ ի նպաստ Ինտերնետ գրագիտության բարձրացման։ Азбука Интернета ձեռնարկն ու իրականացվելիք անվճար դասընթացները առաջին քայլն է դեպի միջին եւ տարեց բնակչության ակտիվ ներգրավմանը ինտերնետի օգտագործման գործընթացին եւ համոզված եմ՝ նախագիծը մեծ արձագանք եւ հետաքրքրություն կառաջացնի հանրության շրջանում»,- ասել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաեւ «Շնորհակալություն Ինտերնետին 2015» (www.azbukainterneta.ru) մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը։

Դասընթացները կմեկնարկեն դեկտեմբերի 1-ին: