17:30 | 27.11.15 | Նորություններ | 4412
Նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում անցկացնելու է օրեր՝ նվիրված «Азбука Интернета» ձեռնարկի ներկայացմանն ու բաց դասերի հայաստանյան մեկնարկին։
Մասնավորապես, նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Ռուսաստանի գիտության եւ մշակույթի երեւանյան կենտրոնում տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում պաշտոնապես կմեկնարկի «Азбука Интернета» բաց դասերին նվիրված միջոցառումների շարքը, եւ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի ձեռնարկը, որը հատուկ մշակված է հայաստանյան ինտերնետ օգտագործողների համար։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաեւ «Ռոստելեկոմ»-ի հայտարարած՝ համակարգչային գրագիտության վերաբերյալ թոշակառուների անհատական ձեռքբերումները բնութագրող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» (www.azbukainterneta.ru) մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը։
Ավելի ուշ՝ ժամը 15։00-ին, ուսումնական ձեռնարկի որոշ խմբաքանակ պաշտոնական պայմաններում կփոխանցվի Հայաստանի Ազգային գրադարանի պահոց։
Ինչ վերաբերում է դասընթացներին, ապա մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 1-ին երկու բուհերում՝ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում (ք․ Երեւան, Արզումանյան փ․ 5/2) եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (ք․Երեւան, Հովսեփ Էմինի փ․ 123), որտեղ տեղի կունենան 55+ տարիքի բնակչության համար նախատեսված դասընթացներն ու վերապատրաստման դասընթացներ ուսանող կամավորների համար։ Վերջիններս հետագայում հանդես կգան որպես դասընթացավարներ։