14:15 | 26.11.15 | Նորություններ | 3579
Beeline-ի «Զանգիր ինձ+» ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել հետ զանգելու հարցման հաղորդագրություն արտերկրի բջջային եւ ֆիքսված ցանցերի բաժանորդներին:
Beeline բջջայի կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ուղարկել հարցում նաեւ զրոյական հաշվեկշռի դեպքում, իսկ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները` եթե հեռախոսահամարն անջատված կամ արգելափակված չէ:
Ծառայությունն անվճար է: Հարցումների թվի սահմանափակում չկա:
«Զանգիր ինձ+» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետեւյալ հրահանգը` *99*(բաժանորդի հեռախոսահամարը), ում ուղղված է հարցումը, եւ սեղմել զանգի կոճակը: