15:57 | 25.11.15 | Նորություններ | 3460

«Ռոստելեկոմ»-ը ՀՀ-ում ամփոփել է «Շնորհակալություն ինտերնետին-2015» մրցույթի արդյունքները

2015թ․նոյեմբերի 30-ին Ռուսաստանի գիտության եւ մշակույթի երեւանյան կենտրոնում տեղի կունենա համակարգչային գրագիտության վերաբերյալ թոշակառուների անհատական ձեռքբերումները բնութագրող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը։

Հայաստանում սոցիալական նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակում տեղի կունենա նաեւ Азбука Интернета в Армении ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։

Մրցույթին մասնակցել են ավագ սերնդի ավելի քան 2000 ներկայացուցիչներ (50+) ՀՀ եւ ՌԴ բոլոր մարզերից, ովքեր սովորել են օգտվել համակարգչից եւ ինտերնետից ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ հատուկ համակարգչային դասընթացների մասնակցության արդյունքում։

Հանձնաժողովի որոշմամբ՝ հատուկ մրցանակի են արժանացել Հայաստանից աշխատանք ներկայացրած երեք մասնակիցները։

Մրցույթը Հայաստանում անցկացվում էր հայաստանյան «Ռոստելեկոմի» կողմից՝ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի երեւանյան կենտրոնի աջակցությամբ: