Վահրամ Միրաքյանը
12:15 | 09.11.15 | Նորություններ | exclusive 2490
«Ռազմավարական բիզնես» կրթական եւ խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ, ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանն ասել է, որ ստարտափի հաջողության համար միայն գաղափարը բավական չէ:
Այս մասին նա ասել է Banks.am-ին տված հարցազրույցում:
«Ստարտափները կարծում են, որ գաղափարն ամեն ինչ է: Ամեն քայլի կարելի է հանդիպել լավ գաղափարի: Սակայն միայն գաղափարը ոչինչ չարժե: Այն լիարժեք պրոդուկտ դարձնում է միայն գաղափարն իրականացնել կարողացող լավ թիմը»,- ասել է Վահրամ Միրաքյանը:
Նրա խոսքով՝ վենչուրային հիմնադրամներին պետք է դիմել այն ժամանակ, երբ հնարավորություն կա ապացուցելու, որ ինչ-որ բան կարող ես անել:
«Օրինակ, ggTaxi-ի դեպքում սկզբնական փուլում մենք դիմում էինք վենչուրային ֆոնդերի, թե Հայաստանում, թե դրանից դուրս, եւ բոլորը մեզ ասում էին՝ ցույց տվեք շրջանառություն: Իրականում, երբ ունենում եք նորմալ շրջանառություն, էլ որեւէ մեկի մոտ գնալու անհրաժեշտություն չի լինում, ներդրողն ինքն է ձեզ գտնում: Ներդրումն արվում է ոչ թե լավ պրեզենտացիայի համար, այլ գործնականում արդյունք ցույց տված թիմի մեջ»,- նշել է Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ ստարտափը պետք է ցույց տա, որ կարողանում է մոնետիզացնել իր գաղափարը, շրջանառություն ցույց տալ:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այստեղ: