11:57 | 09.11.15 | Նորություններ | 3269
Փառատոնի՝ նոյեմբերի 7-ին կայացած եզրափակիչ համերգը խորհրդանշել է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը:
8-րդ փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին եւ հայ հանդիսատեսին ներկայացել 5 համերգով: Փառատոնը նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության տասնամյակի կապակցությամբ՝ թողարկվել են սահմանափակ քանակությամբ մեդալներ, որոնք ընկերությունը շնորհում է հանրային բարօրության կերտմանն ուղղված նախաձեռնություններում նշանակալի ներդրում կատարած անհատներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «10 տարվա ընկերություն» մեդալով է պարգեւատրել «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանին եւ հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանին:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է հասարակության բարօրությանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու կարեւորությանը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործունեության առաջին իսկ օրվանից սատարել է հասարակությանը՝ կայուն զարգացման նախադրյալներ ապահովելու նպատակով: Իրականացվել են համակարգային ծրագրեր՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:Ընկերությունը միայնակ չի եղել իր ստանձնած առաքելության իրականացման ճանապարհին: Տարիներ շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողքին են եղել ընկերության արժեհամակարգը կիսող անհատներ եւ կազմակերպություններ՝ վերահաստատելով իրենց գործունեության ոլորտներում դրական փոփոխություններ եւ զարգացում ապահովելու պատրաստակամությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից խոր երախտագիտություն եմ հայտնում Մարիամ Շահինյանին եւ Գարիկ Նազարյանին՝ տարիների համատեղ հետեւողական, նվիրված եւ արգասաբեր աշխատանքի համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: