Եվգենի Կասպերսկին
Հովիկ Մուսայելյանը, Վիգեն Սարգսյանն ու Ռալֆ Յիրիկյանը
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
12:09 | 04.11.15 | Նորություններ | 6569
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը 2015թ. շնորհվելու է «Կասպերսկու լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկիին:
Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահի նստավայրում կայացած մամուլի ասուլիս ընթացքում, որի բանախոսներն են եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մրցանակաբաշխության հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նվաճումները եւ դրանց տաղանդավոր հեղինակների ձեռքբերումների գնահատանք է: Մրցանակը համաշխարհային լավագույն փորձը մեր երկրում ներկայացնելու եւ աշխարհին մեր մասնագետների աշխատանքը հասանելի դարձնելու Հայաստանի փորձն է: Անշուշտ, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնությանը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Մրցանակը հիմնվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ եւ իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորության շնորհիվ:
Վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Ընկերությունը մինչ օրս 125 միլիոն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով: