14:16 | 21.10.15 | Նորություններ | 3284

Beeline-ի գլխավոր տնօրենը բաց դաս է անցկացրել Առաջնորդության դպրոցում

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բաց դասով հանդես է եկել Առաջնորդության դպրոցում՝ «Նոր Հորիզոններ» թեմայով։

Երեւանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում Անդրեյ Պյատախինը բաց դասի մասնակիցներին ներկայացրել է բիզնեսի կառավարման ժամանակակից համակարգերը, խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, կիսվել հաջողակ լինելու եւ նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով։

«Ժամանակակից տեխնոլոգիաները, ինովացիոն մոտեցումները դարձել են բիզնեսի զարգացման եւ կայացման խթանիչ ուժը, դրանք օգնում են արագ արձագանքել շուկայի միտումներին եւ բացահայտել նոր հորիզոններ։ Փորձեք հասնել նորանոր բարձրունքների օգտագործելով թվային տեխնոլոգիաները ձեր առօրյա կյանքում՝ ի նպաստ Ձեր իսկ ապագայի։ Հուսով եմ, որ այսօրվա իմ բաց դասը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի լավ եւ բացահայտել ձեր ուժեղ կողմերը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: