09:53 | 21.10.15 | Նորություններ | 1858

Վանաձորում «Թումո» կենտրոն կգործի

2016 թվականին Վանաձորում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղը:

Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հոկտեմբերի 20-ին Լոռու մարզի ղեկավարության հետ անցկացված խորհրդակցության ժամանակ:

Նախագահն ասել է, որ հաջորդ տարի Վանաձորում շահագործման կհանձնվի
տեխնոլոգիական կենտրոնը, որը կնպաստի գիտատար եւ առաջավոր նախաձեռնությունների իրագործմանը:

«Դրա հետ զուգահեռ պետք է լուծենք նաեւ Վանաձորում «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեության խնդիրը: Բոլոր պարագաներում, «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը 2016թ. ունենալու է նաեւ «Թումո» կենտրոնի մասնաճյուղ Վանաձորում: Բարերարի հետ ես արդեն խոսել եմ՝ կան մարդիկ, ովքեր այդ ծախսերն իրենց վրա են վերցնելու, եւ ոչ միայն Վանաձորի, այլեւ Լոռու մարզի այլ բնակավայրերի երեխաները հնարավորություն են ունենալու փորձարկել իրենց ունակությունները նաեւ այդ ոլորտում», - ասել է Սերժ Սարգսյանը: