12:29 | 20.10.15 | Նորություններ | exclusive 1552

GDG DevFest Armenia 2015-ը՝ նոյեմբերին 1-ին

Ամենամյա GDG DevFest Armenia 2015 միջոցառումը, որը կազմակերպում է Google Developer Group Yerevan-ը՝ Google ընկերության եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, այս տարի կանցկացվի նոյեմբերի 1-ին:

Ինչպես Itel.am-ին պատմել է GDG Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանը, ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա DevFest-ը մեկ օր է տեւելու: Այն անցկացվելու է «Թումո»-ում։

«Օրը հագեցած կլինի տեղական եւ Google-ի տարբեր գրասենյակներից հատուկ հրավիրված հյուրերի՝ տեխնոլոգիաների վերաբերյալ ելույթներով։ Միաժամանակ կանցկացվի երեք տարբեր միջոցառում: Բոլոր նրանք, որոնք ցանկանում են մեկ օրում հմտանալ եւս մեկ տեխնոլոգիայում, կկարողանան մասնակցել Polymer Code Lab-ին եւ քայլ առ քայլ ծանոթանալ Google-ի այդ նորագույն տեխնոլոգիային։ Իսկ մոբայլ հավելվածների մշակմամբ զբաղվող ստարտափներին կհետաքրքրի Google Design Sprint-ը: Դրա ընթացքում Google-ից հրավիրված մասնագետների հետ կկարողանան ծանոթանալ Google Ventures-ի մշակած նախագծերի կառավարման Design Sprint մեթոդին, որն արագորեն լուծում է դիզայնի խնդիրները»,- տեղեկացրել է Վարդան Գրիգորյանը:

Միջոցառման մանրամասները եւ գրանցման հայտերը հասանելի են պաշտոնական կայքում:

DevFest-ի, ինչպես նաեւ GDG Armenia-ի հայաստանյան գործունեության մասին մեր նախորդ անդրադարձը՝ այստեղ: