16:48 | 19.10.15 | Նորություններ | 4893
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր եւս մեկ 2.5G/3.5G բազային կայան է տեղադրել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում՝ HSPA+ տեխնոլոգիայի միջոցով ապահովելով ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ՝ ներբեռնման 42.2 Մբիթ/վրկ եւ վերբեռնման 5.76 Մբիթ/վրկ առավելագույն արագությամբ:
Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի 1106 2.5G/3.5G բազային կայան: Մինչեւ ընթացիկ տարվա ավարտը կգործարկվի հավելյալ եւս 70 բազային կայան, որից 30-ը կտեղադրվի բաց տարածքներում, իսկ 40-ը՝ շինությունների տանիքներին:
«Ընկերության գործունեության առաջին փուլում մենք առաջնորդվում էինք հետեւյալ կարգախոսով՝ բջջային հաղորդակցությունը պետք է հասանելի լինի անգամ հեռավոր սարերում գտնվող հովիվներին: Մենք խոստացանք եւ կատարեցինք մեր խոստումը: Ներկայումս ոչոք չի զարմանում այն փաստից, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են անգամ ամենանոսր բնակեցված բնակավայրերում: Քայլ առ քայլ մենք շարժվում ենք դեպի մյուս նպատակակետը, այն է՝ տվյալների փոխանցման բարձր արագություն ապահովող 3.5G եւ 4G տեխնոլոգիաները հասանելի դարձնել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ երկրի ամենահեռավոր բնակավայրերում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի Հայաստանում գործող ամենաընդարձակ 3.5G ցանցը, որը ծածկույթ է ապահովում երկրի բնակեցված 98.8% տարածքում: