17:39 | 16.10.15 | Նորություններ | 3656
Հոկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում անցկացվել է «Ռոստելեկոմի» հետ համատեղ կազմակերպված կայծակնային շախմատի մրցաշարը։
Մասնակցել է դպրոցի 55 սան, որոնցից, յոթ տուրերի արդյունքներով, հաղթել են 3-ը։
Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի ղեկավար Հայկ Ֆարամազյանը երիտասարդ շախմատիստներին մրցանակներ է հանձնել պաշտոնական պայմաններում՝ ընկերության կազմակերպած միջոցառման շրջանակում։
Հայկ Ֆարամազյանը մեծ հաջողություններ է մաղթել պատանիներին։
Երեկոյի ընթացքում ներկայացվել է Ռոստելեկոմի Սմարթ հեռուստատեսությունը, որի միջոցով էլ կազմակերպվել է հյուրերի ընտրած ֆիլմի դիտում։