Սերգեյ Ավետիսյանը
14:44 | 15.10.15 | Նորություններ | 1240
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ. Հայաստանում կազմակերպելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 49 մլն դրամ (շուրջ $103 հազ.) կհատկացվի:
Գումարը որպես անհրաժեշտ երաշխիքային կանխավճար կփոխանցվի «Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսին»:
Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի փոխանցմամբ՝ ծրագրի իրականացման համար 2015-2019 թթ. 5 փուլով նախատեսվում է իրականացնել երաշխիքային վճարներ՝ ընդհանուր առմամբ $750 հազ-ի չափով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $2,9 մլն: Ծախսերը նախատեսվում է փոխհատուցել մասնակիցների կողմից մասնակցության վճարների հաշվին: Ակնկալվում է մինչեւ 2500 ընկերության մասնակցություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրական արդյունքներ է ակնկալել ՏՏ համաշխարհային համաժողովի՝ Հայաստանում անցկացումից: