14:10 | 13.10.15 | Նորություններ | 3494
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) շարունակում են համագործակցությունը 2015թ. ԳԱԿ-ի կողմից կազմակերպվող կրթական ծրագրերի շուրջ։
Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ-ի նորաբաց Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա այցելուների համար հասանելի դարձնել աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ նոր ծրագրերը, ինչպես նաեւ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի ընձեռած լայն հնարավորությունները կօգնեն երեխաներին ու նրանց ծնողներին հաղորդակցվել արվեստի պատմությանը, թվային տեխնոլոգիաների օգնությամբ հարստացնել իրենց առցանց գիտելիքները: Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը թեւակոխում է նոր փուլ` դարձնելով մարդկանց կյանքն ավելի լավը, խթանելով երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։