“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` կնոջ հետ
"Օրրան"-ի բարեգործական ընթրիքին
17:43 | 12.10.15 | Նորություններ | 5343
Կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 10-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը:
Միջոցառման նպատակն էր դրամական միջոցներ հայթայթել՝ Երեւանի եւ Վանաձորի կենտրոններ այցելող շուրջ 200 կարիքավոր երեխայի եւ միայնակ ավելի քան 90 տարեցի սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական, մշակութային համալիր ծառայություններ մատուցելու համար:
«Ամեն տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր զգալի ներդրումն է ունենում ընթրիքի նպատակի իրագործման հարցում: 2006-ից մինչ այժմ ընկերությունն «Օրրանի» ծրագրերի իրականացման նպատակով կատարել է ավելի քան 331 միլիոն ՀՀ դրամի ներդրում: Այս տարվա ընթրիքի ընթացքում ընդհանուր առմամբ հավաքվել է 74 մլն դրամ, որից 50 մլն դրամը նվիրաբերել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, եւ եւս 2 840 000 դրամ` Յիրիկյանների ընտանիքը»,- ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում:
«Ողջունում եմ իր առջեւ չափազանց բարդ խնդիր դրած եւ համարձակ լուծումներ առաջարկող այս կազմակերպության նախաձեռնությունները, որոնց նպատակն է Հայաստանում խոցելի խմբերի երեխաներին եւ տարեցներին մշտապես հոգածության կենտրոնում պահելը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: