Շուրջ 10 տարի անվճար գործող Youutbe վիդեոհոսթինգը ծրագրում է ներմուծել վճարովի բաժանորդագրություն:
Այս մասին առաջինը հայտնի է դարձել Youtube-ի գրանցված օգտատերերին: Նրանք պաշտոնական նամակ են ստացել առ այն, որ հոկտեմբերի 22-ից գործելու են կայքից օգտվելու նոր պայմաններ: Վիդեոհոսթինգի ադիմինիստրացիան օգտատերերին խնդրել է տալ իրենց համաձայնությունը:
«Տեսանյութերը հասանելի չեն լինի ընդհանուր դիտման եւ մոնետիզացիայի համար ԱՄՆ-ում»,- ասված է օգտատերերին ուղարկված հաղորդագրությունում:
Recode պարբերականը, իր հերթին, հիշեցնում է, որ մոտ մեկ տարի առաջ YouTube-ը հայտարարել էր վճարովի ծառայությունների գործարկման մտադրության մասին:
Ակնկալվում է, փոփոխության դեպքում բաժանորդագրությունն ԱՄՆ օգտատերերի համար ամսական կարժենա մոտ $10: Հնարավոր կլինի առանց գովազդի դիտել տեսանյութեր եւ դրանք պահպանել: Վերջիններս դիտման համար հասանելի կլինեն անգամ ինտերնետի բացակայության պայմաններում: