13:33 | 18.09.15 | Նորություններ | exclusive 1022

Կայացել է Հայաստանի ՏՏ համայնքի հերթական հանդիպումը

Սեպտեմբերի 17-ին Երեւանում` Joomag Armenia-ի գրասենյակում, կայացել է Հայաստանի ՏՏ համայնքի հերթական հանդիպումը, որին շուրջ 150 մարդ է մասնակցել:

Մասնակիցները ծանոթացել են միմյանց հետ, կիսվել վերջին նորություններով, իսկ 18 ստարտափից երեքը հնարավորություն է ստացել ներկայացնել իր գաղափարը ներկաներին:

Միջոցառման կազմակերպիչ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը նշել է, որ հիմնական նպատակը ոլորտի մարդկանց իրար կապելն է: Նա նշել է, որ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, եւ հաջորդն արդեն կկայանա հոկտեմբերին:

Արտաշես Վարդանյանը ներկաներին հիշեցրել է հոկտեմբերի 5-ին եւ 6-ին Երեւանում կայանալիք #CreateTogether միջոցառման մասին, որը համախմբելու է Հայաստանի ՏՏ համայնքին, ինչպես նաեւ արտասահմանից ժամանած ՏՏ ձեռնարկատերերի եւ պոտենցիալ ներդրողների:

Հայկական ՏՏ համայնքի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին: