17:42 | 17.09.15 | Նորություններ | 5354
Orange Հիմնադրամի, «Շեն» բարեգործական կազմակերպության եւ գյուղապետարանի համատեղ ջանքերի շնորհիվ՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի ամենափոքր բնակիչներն արդեն հաճախում են համայնքի նորաբաց մանկապարտեզը:
Ծրագրի շրջանակում Orange Հիմնադրամը կահավորել է վերանորոգված մանկապարտեզը՝ փոքրիկ սաների համար ստեղծելով կրթության եւ զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
«Orange Հիմնադրամի գործունեության կարեւոր առանցքներից մեկն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքների սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը: Մեծապես ուրախ ենք լինել այսօր Ծովակի նորաբաց մանկապարտեզում, որը հանգամանքների բերումով շուրջ 20 տարի չի գործել: Վստահ ենք, որ այն թույլ կտա պատշաճ կերպով կազմակերպել համայնքի երեխաների նախադպրոցական կրթությունը, իսկ նրանց մայրիկները հնարավորություն կունենան ավելի ազատ տնօրինել իրենց ժամանակը, աշխատել՝ այսպիսով ամրապնդելով ընտանիքի ֆինանսական իրավիճակը»,- ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը: