17:41 | 10.09.15 | Նորություններ | 4755
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցների անձնական ներդրման շնորհիվ Արագածոտնի մարզի Ավան համայնքի միջնակարգ դպրոցում ստեղծվել է համակարգչային սենյակ:
«Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում այն արժեհամակարգն ու սկզբունքները, որոնցով կարեւոր է համարում առաջնորդվել: Կան աշխատանքային ընդհանուր նորմեր, որոնց հետեւելը գրված ու չգրված պարտավորություն է. կարգապահությունը, նվիրումը, հոգատարությունը, հարգանքը եւ այլն: Օրինակելի աշխատակիցը, այսպես, թե այնպես՝ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, եւ դա հաճելի է: Ամենամեծ հաղթանակն այն է, երբ ընդօրինակվում է պատասխանատու մոտեցումը, որտեղ չկա պարտադրանք: Հպարտ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած արժեհամակարգը կենսակերպ է դարձել ընտանիքի անդամների համար: Կամավորության սկզբունքով իրականացվող այսօրինակ ծրագրերը չափազանց կարեւոր են: Դրանք նաեւ անտարբերությունը մերժող ուղերձ են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Աղբյուր Սերոբի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հովսեփ Դավթյանն ասել է, որ մեկ համակարգչի մոտ 3 աշակերտ համամասնության փոխարեն՝ կսկսի գործել դրանցից օգտվելու նոր սկզբունքը: Նրա խոսքով՝ 10 համակարգչով համալրված դասասենյակն առավել արդյունավետ կդարձնի ուումնական գործընթացը: