16:21 | 09.09.15 | Նորություններ | 8835
«Ռոստելեկոմ»-ն այսօր հայաստանյան բաժանորդներին է ներկայացրել նոր տեխնոլոգիական հենքով կառավարվող Սմարթ հեռուստատեսությունը։
Ընկերությունում նշել են, որ այսուհետ հանրապետության ամենահեռավոր քաղաքի բնակիչներն անգամ կկարողանան իրենց հեռուստացույցը դարձնել Սմարթ եւ վայելել վերջինիս առավելությունները։
Հայաստանյան շուկայում առաջին անգամ «Ռոստելեկոմը» ներկայացրել է Smart Box սարքը: Այն կառավարվում է Android օպերացիոն համակարգով եւ ժամանակակից հավելվածների կիրառմամբ, ընդ որում՝ համակարգը հնարավորություն է տալիս ինտեգրել նորանոր հավելվածներ։
«Սմարթ հնարավարությունների շնորհիվ յուրաքանչյուր բաժանորդ կարողանում է հեռուստադիտումը շարունակել նաեւ այլ սարքավորումների միջոցով՝ հեռախոս, պլանշետ, մուտք գործել Youtube, դիտել տեսանյութեր, շփվել Skype-ի միջոցով անմիջապես հեռուստացույցի էկրանից եւ օգտվել մի շարք օգտակար գործառույթներից»,- ասված է հաղորդագրությունում:
««Ռոստելեկոմի» անունից թույլ տվեք շնորհավորել հայաստանյան բոլոր սպառողներին․ այսուհետ շուկա է մուտք գործում լիովին նոր ապրանք, ինչն իր հերթին կձեւավորի հեռուստադիտման նոր մշակույթ։ Սմարթ հեռուստատեսությունը ձեւավորելիս հաշվի ենք առել մեր բաժանորդների եւ հայաստանյան բոլոր սպառողների կարիքներն ու ցանկությունները։ Վստահ եմ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ Ռոստելեկոմի նոր՝ Սմարթ հեռուստատեսության գործառույթներում կգտնի իրեն հետաքրքրող հատվածն ու հավելվածը։ Առաջիկայում մենք նախատեսում ենք համալրել հավելվածները՝ ձեւավորելով հավելվածների մեր շուկան (App Store) եւ համագործակցել հայաստանյան բարձրակարգ ծրագրավողների եւ ընկերությունների հետ»,- ասել է «Ռոստելեկոմ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: