12:48 | 27.08.15 | Նորություններ | 2953

    Սեպտեմբերին Երեւանում կհանդիպեն ազգային դոմեյնների ադմինիստրատորները

    Սեպտեմբերի 8-11-ը Երեւանում կկայանա ԱՊՀ երկրների, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ազգային դոմեյնների ադմինիստրատորների եւ գրանցողների 8-րդ միջազգային համաժողովը:

    Համաժողովին ակնկալվում է ավելի քան 100 մասնակցի ներկայություն:

    Հանդիպման գլխավոր նպատակն է քննարկել տարբեր երկրներից ժամանած ազգային դոմեյնների կառավարիչների միջեւ փոխգործակցության հաստատման հարցերը:

    ԱՊՀ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ազգային դոմեյնների կառավարիիչների միջազգային համաժողովը կազմակերպվում է 2008-ից՝  Համացանցի ազգային դոմեյնների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ: 

    «Բիզնեսի գլոբալիզացման, ինչպես նաեւ բիզնես մոդելների եւ ինտերնետ շուկայի փոփոխության լույսի ներքո անհրաժեշտ է փնտրել նոր հնարավորություններ միջազգային համագործակցության ընդլայնման եւ դոմեյնների համաշխարհային շուկան զարգացման համար»,- նշել են համաժողովի կազմակերպիչները:

    Երեւանում անցկացվող միջազգային համաժողովի մանրամասները՝ այստեղ: