16:02 | 26.08.15 | Նորություններ | 12953

«Յուքոմ»-ը ստացել է բջջային կապի 044 կոդը

«Յուքոմ» ընկերությունը թույլտվություն է ստացել՝ զբաղեցնելու հանրային շարժական կապի 44 տարածաշրջանային կոդը (NDC) եւ նշված կոդով ամբողջական XXXXXX համարային շարքը։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում:

ՀԾԿՀ կայքում նշվում է, որ ընկերությունը համարաշարը զբաղեցնելու թույլտվություն է ստացել 2016թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հայտարարվել էր «Յուքոմ»-ի կողմից «Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնետոմսերի գնման մտադրության մասին, իսկ օգոստոսի 20-ին ՀԾԿՀ-ն որոշում էր ընդունել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնեմասը «Յուքոմ» ՍՊԸ-ին օտարելու մասին: