10:22 | 25.08.15 | Նորություններ | 4401
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը գործնական քայլեր են կատարում ավագ դպրոցի աշակերտների շրջանում նորարարական մտածելակերպը խրախուսելու եւ ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու նպատակով:
Ամառային ճամբարների ընթացքում «Բիզնես-առաջադրանք» մրցույթի անցկացումը կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագրի կարեւոր բաղադրիչներից է:
Այս տարվա ամռանը «Բիզնես-առաջադրանք» մրցույթում հաղթող ճանաչված եւ որպես մրցանակ «MTS Smart Start» սմարթֆոններով պարգեւատրված թիմի անդամները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում:
«Տարբեր մրցույթների մասնակցությունն ու արձանագրած ձեքբերումները հարաբերական են: Մնայուն եւ ամենակարեւոր հաղթանակն այդ ճանապարհին ստացած գիտելիքներն են: Ոչ ստանդարտ պայմաններում մարքեթինգային տրամաբանված լուծումներ առաջարկելն ու համոզիչ լինելը պահանջում են խորը վերլուծելու ունակություն, մտքի ճկունություն եւ պատկերացումները նախագծի վերածելու հմտություն: Բիզնես-առաջադրանքով դուք հաղթահարեցիք ձեր առջեւ դրված խնդիրը: Ուրախ ենք ձեզ հյուրընկալել նորարարությունների եւ հեռահաղորդակցության առաջատար ընկերությունում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մրցույթը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակում: