13:43 | 19.08.15 | Նորություններ | 5097
Այսօր Orange-ը կանխավճարային եւ ամսական բաժանորդագրությունների օգտատերերի համար ներկայացավ նոր առաջարկով:
Բոլոր նրանք, ովքեր մինչեւ սեպտեմբերի 30-ը կմիանան Orange-ի կանխավճարային ծառայություներին, կարող են նորագույն «Alcatel Pixi 3» սմարթֆոնը ձեռք բերել 34 900 դրամով, իսկ «Orange Klif»-ը ՝ 19 900 դրամով:
Առաջարկի շրջանակներում այս բաժանորդները 6 ամիս շարունակ կստանան 500ՄԲ անվճար բջջային ինտերնետի ծավալ: Orange-ի Դելֆին, Պանտերա, Թիթեռ 4000 եւ ավելի բարձր սակագնային պլաններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ 6 ամսվա անվճար բջջային ինտերնետի հետ մեկտեղ, այս սմարթֆոնները հասանելի կլինեն 1 դրամով:
Alcatel Pixi 3 սմարթֆոնի հետ բաժանորդները կստանան նաեւ 30 անվճար միջազգային րոպե ավելի քան 100 երկիր զանգեր կատարելու համար:
«Գործունեության 5 տարիների ընթացքում Orange-ը դարձել է բարձրակարգ հեռախոսների, որակյալ ձայնային եւ բջջային ինտերնետ ծառայությունների ամբողջական փաթեթներ ձեռք բերելու լավագույն վայրը: Այսօր ձայնային ծառայությունների օգտատերերի համար ներկայացնում ենք նոր առաջարկ՝ շարունակելով սմարթֆոնների ու բջջային ինտերնետի օգտագործումն ավելի հարմար ու մատչելի դարձնել հայ սպառողի համար», - նշեց Օրանժ Արմենիայի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը: