09:36 | 18.08.15 | Նորություններ | 2750

Աքսելերացիայի ծրագրի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 13-ը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը երկարաձգել է նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերությունների համար նախատեսված աքսելերացիոն ծրագրում ընդգրկվելու հայտերի ընդունման ժամկետը։

Դիմում-հայտ են ներկայացրել 18 ստարտափեր՝ ներկայացնելով լուծումներ տարբեր խնդիրների` սկսած e-commerce լուծումներից մինչեւ enterprise SaaS լուծումներ  ընկերությունների համար։

«Դատելով մինչեւ այժմ ներկայացրած դիմում-հայտերից՝ հետաքրքրական է, որ ծրագրին մասնակցելու համար դիմել են ինչպես սկսնակ ընկերություններ, ովքեր դեռեւս գաղափարի մշակման փուլում են, այնպես էլ արդեն զարգացման որոշակի փուլ անցած թիմեր, ովքեր հասցրել են նույնիսկ ստանալ իրենց առաջին ներդրումը։ Ծրագրի աջակցությունը կլինի տարբեր՝ հաշվի առնելով յուրաքանչյուր թիմի կարիքները»,- ասել է Ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը։

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչեւ սեպտեմբերի 13-ը լրացնել դիմում-հայտ այս հղումով: Այս կուսումնասիրվի, եւ առաջին փուլը հաղթահարած ստարտափերը կհրավիրվեն հարցազրույցի։

Հարցերի դեպքում հետաքրքրված թիմերը կարող են այցելել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գրասենյակ եւ հանդիպել Աքսելերացիոն ծրագրի ղեկավարի հետ՝ նախօրոք զանգահարելով (010) 545-343 հեռախոսահամարին։