11:41 | 17.08.15 | Նորություններ | 2379

Օպտիկամանրաթելային «Beeline Ինտերնետ» ծառայությունը հասանելի է նոր հասցեներում

Օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունն արդեն հասանելի է նոր հասցեներում։

Մասնավորապես, գերարագ ինտերնետ ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաեւ Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր եւ Շենգավիթ թաղամասերի բնակիչները։

Ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 եւ 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5400, 7000, 10000 եւ 13000 դրամ:

«Կատարելագործելով օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) ինտերնետի ծառայությունները` մենք շարունակում ենք ընդլայնել «Beeline Ինտերնետ» ծառայության աշխարհագրությունը: Այժմ օպտիկամանրաթելային գերարագ ինտերնետի մեր պարզ եւ հարմար ծառայությունները հասանելի են մայրաքաղաքի արդեն թվով յոթ թաղամասերի բնակիչներին», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Beeline Ինտերնետ» ծառայության բաժանորդներին հասանելի է Beeline IPTV ծառայությունն ընթացիկ շուկայական գներով: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline Ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով:  

Ծառայությունը նաեւ հասանելի է Նորքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաեւ Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում: