17:38 | 11.08.15 | Նորություններ | 3985
Beeline ֆիքսված ցանցում անվճար միջքաղաքային զանգերը հասանելի են դարձել Beeline ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթների` ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար:
Միջքաղաքային րոպեները ներառված են անվճար խոսելաժամանակի սահմանաչափի մեջ: Ֆիզիկական անձանց համար 260 րոպե և իրավաբանական անձանց համար 360 րոպե անվճար ամսական սահմանաչափն օգտագործելուց հետո միջքաղաքային զանգերը կտարիֆիկացվեն 5 դրամ/րոպե սակագնով:
«Beeline-ը շարունակում է կատարելագործել ֆիքսված կապի ծառայություններն ու առաջարկել շահավետ և հարմար սակագնայն փաթեթներ: Հուլիսի սկզբին միջքաղաքային զանգերն անվճար դարձան ֆիքսված կապի բազային սակագնային փաթեթների բաժանորդների համար: Այժմ Beeline ցանցում անվճար միջքաղաքային զանգերն ամբողջ Հայաստանի տարածքում հասանելի են նաև ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթների մեր բաժանորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Անվճար րոպեներն օգտագործելուց հետո Beeline ցանցի ներսում բոլոր տեղական ելքային և միջքաղաքային զանգերի արժեքը 5 դրամ/րոպե է: Դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր կատարվող զանգերը ևս արժեն 5 դրամ/րոպե: