17:34 | 06.08.15 | Նորություններ | 3788

Orange-ը գործարկել է Libon հավելվածը

Այսօր Orange-ը հայտարարել է հայաստանյան շուկայում Libon մոբայլ հավելվածի գործարկման մասին, որը հաղորդակցման համապարփակ հնարավորություններ է առաջարկում:

Հավելվածը նախատեսված է Android եւ iOS համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այն կարելի է գտնել http://www.libon.am կայքում:

«Libon հավելվածը հայաստանյան օգտագործողներին հնարավորություն կտա զանգեր կատարել HD որակով, ունենալ հաղորդագրություններ գրելու եւ ստանալու հարմարավետ ինտերֆեյս եւ անհատականացված տեսաձայնային հաղորդագրություններ թողելու հնարավորություն՝ ամենը մեկ պարզ ու հարմար բջջային հավելվածից»,- ասված է Orange-ի տարածած հաղորդագրությունում:

Orange Արմենիայի ներկա բաժանորդները, ինչպես նաեւ նրանք, ովքեր կմիանան Orange-ի մինչեւ սեպտեմբերի 30-ը, կստանան նաեւ 30 անվճար միջազգային րոպե՝ 100 երկրի բջջային եւ ֆիքսված հեռախոսահամարների զանգահարելու համար՝ ներառյալ Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա եւ այլն: Այս րոպեներն ուժի մեջ կլինեն 30 օր: 

«Մենք այսօր մեր նոր՝ www.libon.am կայքի միջոցով ներկայացնում ենք Libon ծառայությունը Հայաստանում: Այս ծառայությունն արդեն օգտագործվում է ավելի քան 100 երկրների օգտատերերի կողմից եւ արդեն ստացել է վերջիններիս բարձր գնահատականը: 6 շաբաթվա ընթացքում՝ մինչեւ սեպտեմբերի վերջ, յուրաքանչյուր Orange բաժանորդ՝ ինչպես ներկա բաժանորդները, այնպես էլ նրանք, ովքեր կմիանան մեր մեծ ընտանիքին, հնարավորություն կունենան ստանալու այս նորարարական եւ բարձր որակի հավելվածը 30 անվճար միջազգային րոպեներով: Orange-ը ցանկանում է առաջարկել լավագույն նորարարական ծառայություններն իր բաժանորդներին այսօր եւ վաղը»,- ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: