14:47 | 06.08.15 | Նորություններ | 3404

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Հատուկ» սակագնային պլանը

Մինչեւ դեկտեմբերի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում՝ 2500 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ստանալ 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ, դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն եւ 500 ՄԲ ինտերնետ:

«Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանի շրջանակում «Հատուկ» փաթեթի բաժանորդները եւս, բացի ներառված խոսելաժամանակից եւ SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից, այժմ կստանան 500 ՄԲ ինտերնետ՝ միեւնույն 2500 դրամ ամսավճարի դիմաց:

«Հաշվի առնելով բջջային ինտերնետի` օրեցօր աճող պահանջարկը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ընդլայնել բջջային ինտերնետ ծառայությունների շարքը, այս անգամ ընկերության հետվճարային բաժանորդներին առաջարկելով իրենց կարիքներին առավելագույնս հարմարեցված տարբերակ` խոսելաժամանակ, կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, եւ արդեն նաեւ ինտերնետ, եւ այս ամենը` մատչելի ամսավճարի դիմաց»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեղեկացրել են, որ այսուհետեւ «Խոսում է քաղաքը» հետվճարային սականգային պլանի բաժանորդներին առաջարկվող «Հատուկ» փաթեթը վերափոխվում է առանձին սակագնային պլանի եւ կգործի «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի շրջանակից դուրս: