18:44 | 05.08.15 | Նորություններ | 3829

«Օրանժ Արմենիա»-ն պատասխանել է Beeline-ին

«Օրանժ Արմենիա»-ն հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով Beeline-ի կողմից իր դեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ներկայացրած հայտի վերաբերյալ:

«Հետեւելով Ռուսաստանում ռոմինգի ծառայության վերաբերյալ տեղեկատվության մեջ անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերելու համար «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից «Օրանժ Արմենիայի» դեմ ներկայացված հայցի մասին հայկական մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ Orange-ն արտահայտում է իր զարմանքը, որ ԱրմենՏել-ը փորձում է հանրային հայտարարությունների միջոցով ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա: Ընկերությունն իր բաժանորդների ուշադրությանն է ներկայացնում իր դիրքորոշումն ու բացատրությունները.

1. Ի տարբերություն ԱրմենՏել-ի բաժանորդների՝ Orange-ի բաժանորդները կարիք չունեն ծառայության ակտիվացման համար վճարել՝ ռոմինգում լավ սակագներից օգտվելու համար (ԱրմենՏել-ի դեպքում այդ վճարը կազմում է 290 ՀՀ դրամ): Օգտվելու համար նույն ցածր սակագնից, որն առաջարկում է Orange-ը, ԱրմենՏելի-ի բաժանորդը պետք է խոսի ավելի քան 72.32 րոպե:

2. Ավելին, Orange-ը ցանկանում է հիշեցնել, որ ընկերությունն առաջարկում է լավ սակագներ Ռուսաստանում ռոմինգից օգտվելիս տեղական ցանցեր զանգահարելու համար»,- ասված է «Օրանժ Արմենիա»-ի հաղորդագրությունում: