14:48 | 31.07.15 | Նորություններ | exclusive 1212

Հայաստանյան ՏՏ համայնքը հանդիպել է ոչ ֆորմալ միջավայրում

Հուլիսի 30-ին Երեւանում ոչ ֆորմալ միջավայրում հանդիպել են տեղի ՏՏ համայնքի անդամները:

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 60 մարդ, որոնք հնարավորություն են ունեցել նոր կապեր հաստատել, ինչպես նաեւ կիսվել ունեցած նորություններով:

Itel.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը կարեւորել է նման հանդիպումներին նոր մարդկանց առկայությունը, ինչի համար էլ նախապես խնդրել է մասնակիցներին իրենց հետ մեկական տաղադավոր ընկեր բերել: 

«Հայաստանում ՏՏ համայնքը, եւ հատկապես ստարտափները, շատ քիչ են իրար ճանաչում: Իսկ ճանաչելու դեպքում հաստատ կարող են բազմաթիվ հարցերում միմյանց օգնել: Եթե յուրաքանչյուրն իմանա իր ուժեղ եւ դիմացինի թույլ կողմերը եւ օգնություն առաջարկի, ապա արված գործի արժեքը շատ ավելի մեծ կլինի»,- նշել է նա:

Նախատեսվում է հանդիպումները դարձնել ամենամսյա: