16:59 | 30.07.15 | Նորություններ | 3480

Աքսելերացիայի հաղթող ստարտափները կմասնակցեն միջազգային Դեմո օրերի

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ Հայաստան) իր նոր աքսելերացիայի ծրագրի շրջանակում հանդես կգա մի շարք նորամուծություններով:

Ինչպես Itel.am-ին տեղեկացրել են ՄԻԿ Հայաստանում, աքսելերացիոն ծրագրի այս փուլի ընթացքում ստարտափներն աջակցություն կստանան ոչ միայն իրենց պրոդուկտը զարգացնելու, այլեւ ներդրումների ներգրավման հնարավորությունները ընդլայնելու նպատակով։

«Միջազգային շուկայում մեծ պոտենցիալ ունեցող երկու ստարտափ հնարավորություն կստանա ծրագրի ավարտին մասնակցել Microsoft Ventures Իսրայելի կամ Լոնդոնի աքսելերացիոն ծրագրի Դեմո օրվան, որի ընթացքում իրենց վերջնական արտադրանքը կներկայացնեն ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին»,- ասել է ՄԻԿ ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:

Կենտրոնը ձեռք է բերել նախնական համաձայնություն տարբեր վենչուրային հիմնադրամների հետ, որոնք պատրաստ են հետաքրքիր գաղափարների դեպքում ֆինանսավորում տրամադրել:

12 շաբաթ տեւողությամբ ծրագրի հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 16-ը, իսկ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին: Առցանց դիմում-հայտը հասանելի է այստեղ: