13:13 | 23.07.15 | Նորություններ | 3960

Beeline-ը Իջեւան քաղաքում թվայնացնում է ֆիքսված կապը

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները:

Մասնավորապես, 2015թ. հուլիս ամսից շարունակվում են ֆիքսված կապի թվայնացման, հեռախոսակայանի ընդլայնման, գործող բաժանորդային հեռախոսագծերի մասնակի վերամիացման աշխատանքները Տավուշի մարզի Իջեւան քաղաքում։

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը, Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչներին հասանելի կլինի նոր որակի թվային ֆիքսված կապ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, իսկ բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին՝ հին հեռախոսահամարները փոխարինելով նոր հեռախոսահամարներով:

«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները բաժանորդներին պարզ, հարմար եւ բարձրորակ կապի ծառայություններ ապահովելու նպատակով: 2015թ. ընթացքում մենք զգալիորեն ընդլայնել ենք ֆիքսված կապի թվայնացման աշխարհագրությունը, որի շարունակական բնույթը մեր որակյալ եւ մատչելի կապը հասանելի է դարձնում Հայաստանի բոլոր մարզերի մեր բաժանորդներին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: