10:32 | 15.07.15 | Նորություններ | 5589

Paqqy-ն, Renderforest-ը եւ Chally-ն Հայաստանը կներկայացնեն Ֆինլանդիայում

Paqqy, Renderforest եւ Chally ստարտափները հաղթող են ճանաչվել հուլիսի 11-ից 12-ը Երեւանում առաջին անգամ կայացած  Slush 2015 Global Impact Accelerator մրցույթում:

Հաղթող թիմերը բացառիկ հնարավորություն են ստացել մասնակցելու նոյեմբերի 11-12-ը Ֆինլանդիայում կայանալիք Slush միջազգային մրցույթին, որի ընթացքում կկարողանան հանդիպել միջազգային առաջատար ներդրողների, ղեկավարների հետ եւ զարգացնել իրենց բիզնեսը: 

Տեխնոլոգիական ուիքենդի շրջանակում կազմակերպված մրցույթին 11 թիմ է մասնակցել:

Միջոցառման կազմակերպիչը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն էր (ՁԻՀ)՝ IBM Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակում: Հովանավորներն էին «Նիկիտա Մոբայլ», «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերությունները եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը:

ՁԻՀ-ում նախատեսում են տեխնոլոգիական ուիքենդը դարձնել ամենամյա միջոցառում։