Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
14:53 | 07.07.15 | Նորություններ | 3722
Beeline-ը պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Կապի մեջ» մրցույթի հաղթողին:
Մրցույթին մասնակցել է Facebook սոցիալական ցանցի 692 օգտատեր:
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Կապի մեջ» մրցույթի հաղթող երեւանաբնակ Նարինե Ռոստոմյանին հանձնել է գլխավոր մրցանակը` սմարթ-պայուսակը։
«Ի սրտե շնորհավորում եմ մրցույթի հաղթողին եւ մաղթում հետաքրքիր ու անմոռանալի ճամփորդություններ այս բացառիկ պայուսակի հետ միասին: Մրցույթը նվիրված էր մեր ռոումինգային առաջարկին, որը, մասնավորապես, գործում է Ռուսաստանում, Իտալիայում եւ Վրաստանում։ Հիմք ընդունելով վիճակագրական տվյալները, Վրաստանում իրենց ամառային հանգիստը նախընտրում են անցկացնել հայաստանցիների գերակշռող մեծամասնությունը: Մենք առաջարկում ենք միանալ «Կապի մեջ+» ծառայությանը եւ խոսել Ձեր ընկերների ու հարազատների հետ աննախադեպ 24.99 դրամ սակագնով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կապի մեջ+» ռոումինգ ծառայության շրջանակում Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը եւս կազմում է 24.99 դրամ:
Ծառայությունը գործելու է մինչեւ 2015թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ: