18:25 | 06.07.15 | Նորություններ | 3548

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կայացել է «Ազգային պատկերասրահ» փառատոնի գալա-համերգը

Հուլիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը:

Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006-ից:

Ամենամյա փառատոնի կազմակերպման նպատակով ընկերությունը 9 տարվա ընթացքում հատկացրել է 109,5 մլն դրամ:

Այս տարի փառատոնը մեկնարկել էր հունիսի 18-ին:

2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: