09:37 | 26.06.15 | Նորություններ | 1013

Gmail-ում հնարավոր է հետ կանչել ուղարկած նամակը

Gmail փոստային ծառայությունում այսուհետ կարելի է հետ կանչել (Undo) ուղարկած էլեկտրոնային նամակը:

Այս մասին Google-ը հայտարարել է իր պաշտոնական բլոգում:

Շուրջ վեց տարի տեւած թեստավորումից հետո գործառույթն այսուհետ հասանելի է Gmail-ի վեբ տարբերակի բոլոր օգտատերերին:

Այն պահին, երբ օգտատերը սեղմում է «Ուղարկել» (Send) կոճակը, էկրանի վերին մասում հայտնվում է դեղին ուղղանկյուն: Այդպիսով Gmail-ն առաջարկում է ցանկության դեպքում հետ կանչել այն: Ուղարկած նամակը կարելի է հետ կանչել 5, 10 կամ 20 վայրկյանի ընթացքում՝ կարգավորումներում նախապես ընտրելով ժամանակահատվածը:

Չուղարկված նամակները պահպանվում են «Սեւագիր» (Draft) բաժնում:

Ինչ վերաբերում է մոբայլ սարքերին, ապա գործառույթից օգտվելու համար պետք է ներբեռնել Inbox հավելվածը:

Ի դեպ, 2015թ. մայիսի տվյալներով, Gmail-ի օգտատերերի 75%-ն էլփոստից օգտվել է մոբայլ սարքավորման միջոցով: Ամբողջ աշխարհում ծառայության օգտատերերի թիվը հասնում է 900 մլն-ի: