15:37 | 16.06.15 | Նորություններ | 3952

Orange-ը ներկայացնում է ռոումինգի նոր պայմաններ

Մինչեւ սեպտեմբերի 30-ը Ռուսաստան, Վրաստան, եվրոպական գրեթե բոլոր երկրներ եւ ԱՄՆ մեկնող Orange-ի բոլոր բաժանորդները բջջային ինտերնետի եւ ելքային SMS ծառայություններից կարող են օգտվել 29 դրամ սակագնով: 

«Orange-ի բաժանորդներն արդեն ունեն հնարավորություն միանգամայն մատչելի 250 դրամ սակագնով օգտվել Orange-ի բոլոր ծառայություններից Orange Գոտու 23 երկրներում, որոնց թվում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Վրաստանը, Բուլղարիան, Թուրքիան եւ այլն: Այժմ նրանք հնարավորություն ունեն կապի մեջ մնալ մտերիմների հետ եւ ազատ օգտվել բջջային ինտերնետից՝ բացառիկ 29 դրամ սակագնով»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Ռուսաստանում եւս Orange-ի բաժանորդները կարող են օգտվել որակյալ ռոումինգ ծառայություններից եւ Օրանժ Արմենիայի ու MegaFon-ի ցանցեր զանգել եւ զանգ ընդունել՝ վճարելով լավագույն 29 դրամ/րոպե սակագին»,- ասված է հաղորդագրությունում: