Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
14:53 | 16.06.15 | Նորություններ | 4351
Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ծառայության շրջանակում ռոումինգի գների նվազեցման մասին:
Այժմ Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը եւս կազմում է 24.99 դրամ:
«Արձակուրդների շրջանի սկսվելուն զուգահեռ Beeline-ը հանդես է գալիս ռոումինգի համար միաժամանակ մի քանի պարզ եւ հարմար առաջարկներով: «Կապի մեջ+» ծառայությունը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարել եւ ստանալ զանգեր աննախադեպ ցածր սակագներով: Իսկ երկրների ցանկը, որտեղ այս ծառայությունը հասանելի է` Ռուսաստան, Վրաստան, Իտալիա, Ուկրաինա եւ այլ երկրներ, դարձնում է այն ամենագրավիչներից մեկը շուկայում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ռոումինգը Beeline-ի հետ ոչ միայն շահավետ է, այլ նաեւ հետաքրքիր: Աննախադեպ ցածր սակագների հետ միաժամանակ մենք նաեւ հայտարարում ենք «Կապի մեջ» մրցույթի մեկնարկի մասին Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում: Մրցույթի մրցանակը բացառիկ սմարթ-պայուսակն է: Այն ինտեգրվում է սմարթֆոնի հետ, ունի նավիգատոր, կարող է լիցքավորել հեռախոսը, մի խոսքով, իդեալական է ցանկացած ճանապարհորդի համար: Մրցանակը ցուցադրված է Հյուսիսային պողոտայում գտնվող մեր գրասենյակում: Մրցանակը կշահի նա, ով առաջինը կգուշակի, թե ինչ է թաքցված պայուսակում»,- նշել է Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:
«Կապի մեջ+» ծառայությունը գործում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան երկրների տարածքում` Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։
«Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը գործելու է մինչեւ 2015թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։
Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով *131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: «Կապի մեջ+» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:
«Կապի մեջ» մրցույթը մեկնարկում է հունիսի 16-ին: