09:48 | 16.06.15 | Նորություններ | 3828

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ» ծառայությունը հասանելի է հետվճարային բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Անձնական», «Խոսում է քաղաքը» եւ «STARTPHONE» հետվճարային բաժանորդներն այժմ կարող են օգտվել «BIT անսահմանափակ» ծառայությունից, որը թույլ է տալիս ֆիքսված գումարի դիմաց ստանալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ անսահմանափակ օգտվել ինտերնետի բազմաթիվ հնարավորություններից:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *777*1# հրահանգը: Ակտիվացման արժեքն է 100 դրամ/օր:

Ցանկության դեպքում այս ծառայությունը կարելի է ակտիվացնել նաեւ ավտոմատ երկարացման հնարավորությամբ՝ ուղարկելով *777*01# հրահանգը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ընդլայնում է հետվճարային եւ կանխավճարային բաժանորդների համար նախատեսված՝ բջջային ինտերնետ ծառայությունների շարքը՝ գնի եւ որակի լավագույն համադրություն առաջարկելով այն բաժանորդներին, ովքեր մեծ ծավալով ինտերնետ են սպառում սմարթֆոնի միջոցով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: