15:38 | 02.06.15 | Նորություններ | 11234

Անսահմանափակ ինտերնետ եւ զեղչված սմարթֆոններ՝ Orange-ի բաժանորդներին

Orange-ն այսօր ներկայացրել է նոր առաջարկներ իր ձայնային ծառայությունների բաժանորդների համար:

Բոլոր նրանք, ովքեր մինչեւ հուլիսի 31-ը կմիանան Orange-ի կանխավճարային ծառայություններին, կարող են իրենց նախընտրած Samsung, HTC կամ Nokia բարձրակարգ սմարթֆոնները ձեռք բերել 39 000 դրամով՝ այսինքն մինչեւ 30%-ով զեղչով, ինչպես նաեւ ստանալ որակյալ անսահմանափակ ինտերնետ՝ ակտիվացնելով «Orange 1500» կանխավճարային փաթեթը:

Orange-ի Դելֆին, Պանտերա, Թիթեռ 4000 եւ ավելի բարձր սակագնային պլաններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ նոր բաժանորդներին այս սմարթֆոնները հասանելի կլինեն 1 դրամով: Բացի այդ, այս բաժանորդները նույնպես կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ ակտիվացնելով «Plus Ինտերնետ» փաթեթը:

«Orange-ը հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարն է եւ, անկասկած, լավ հեռախոսների ու որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու լավագույն վայրը: Կանխավճարային եւ ամսական բաժանորդագրությունների օգտատերերի համար նախատեսված մեր նոր մատչելի բջջային ինտերնետի փաթեթները ներկայացնելուց հետո՝ շարունակում ենք սմարթֆոնների ու բջջային ինտերնետի օգտագործումն ավելի հարմար ու մատչելի դարձնել մեր բաժանորդների համար»,- ասել է Օրանժ Արմենիայի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

«Plus Ինտերնետ» փաթեթի միջոցով Orange-ի ամսական բաժանորդագրությունների օգտատերերը ստանում են 500 ՄԲ գերարագ ինտերնետ, այն սպառելուց հետո շատունակում անվճար օգտվել մինչեւ 256 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից:

«Orange 1500»  փաթեթը կանխավճարային ծառայությունների բաժանորդներին թույլ է տալիս հարմարավետորեն օգտվել ձայնային եւ ինտերնետ ծառայություններից՝ ստանալով 1000 րոպե ցանցի ներսում խոսելու համար, 500 ՄԲ գերարագ ինտերնետ, որը սպառելուց հետո մինչեւ 256 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետ: