17:10 | 04.05.15 | Նորություններ | 3860

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը խափանումից հետո վերականգնել է աշխատանքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մայիսի 2-ի երեկոյան տեղի ունեցած կապի խափանումը կիրակի՝ մայիսի 3-ի ժամը 02:00-ի դրությամբ վերացվել է:

Ընկերությունում նշել են, որ խնդիրը պայմանավորված էր ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանմամբ:

Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել, իսկ ընկերության զանգերի կենտրոնը սովորականից մեծ թվով զանգեր է գրանցել:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է»,- նշել են ընկերությունում: