17:10 | 30.04.15 | Նորություններ | 4944

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծառատունկ է իրականացրել Կենդանաբանական այգում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ծառատունկ են իրականացրել Կենդանաբանական այգու՝ կանաչապատումից զուրկ հատվածում:

Ծրագրի շրջանակում տնկվել է շուրջ 60 ծառ: Ծառատունկը կատարվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի 30 աշխատակիցների ուժերով:

«Ծառերը մեր հողի ոգին են. որքան ավելի ծառ տնկենք, այնքան մաքուր կլինի օդը, որ շնչում ենք: Սա է կյանքի աղբյուրը, եւ մենք պետք է տարածենք այս գիտակցությունը մարդկանց մեջ: Աշխարհում ծառերի քանակը երբեք չի կարող բավարար լինել՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային արդյունաբերության՝ շրջակա միջավայրին հասցրած անդառնալի վնասը: Եվ ես կոչ եմ անում բոլորին՝  հանձն առնել ծառեր տնկելու եւ դրանց մասին հոգ տանելու պարտականությունը՝ առավել մաքուր ու առողջ աշխարհ ունենալու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2011թ. «FPWC-ի հիմնադրամը՝ Երեւանի կենդանաբանական այգու համար» ծրագրի մեկնարկից ի վեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 մլն դրամ է հատկացրել ծրագրի իրականացմանը: Նույն թվականից սկսած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը գերարագ Wi-Fi ինտերնետ կապ է ապահովում Երեւանի կենդանաբանական այգու տարածքում:

2014թ. դեկտեմբերից FPWC հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել են Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակի կառուցման աշխատանքները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծի իրականացման համար հատկացրել է 10 մլն դրամ: