17:01 | 30.04.15 | Նորություններ | 4505

Orange-ը ներկայացրել է «Plus Ինտերնետ» փաթեթը

Orange-ն այսօր ներկայացրել է իր նոր «Plus Ինտերնետ» փաթեթը:

Փաթեթը Դելֆին, Թիթեռ, Պանտերա, Արծիվ եւ Բացառիկ ամսական բաժանորդագրությունների առկա եւ նոր բաժանորդներին հնարավորություն է տալիս 1000 դրամի դիմաց ստանալ 500 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ եւ այն սպառելուց հետո շարունակել անվճար օգտվել մինչեւ 256 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից:

Թիթեռ սակագնային պլանի բաժանորդների դեպքում, «Plus Ինտերնետ» փաթեթի ակտիվացման վճարի գանձումը կատարվում է անմիջապես ամսավճարից: Փաթեթն ակտիվ է մինչեւ յուրաքանչյուր օրացույցային ամսվա վերջը, որից հետո ավտոմատ կերպով

վերաակտիվանում է, եթե բաժանորդն այն չի ապաակտիվացրել:

«Մեր նոր «Plus Ինտերնետ» փաթեթի մեկնարկով շարունակում ենք խրախուսել որակյալ բջջային ինտերնետի օգտագործումը Հայաստանում: Երկու շաբաթ առաջ Orange կանխավճարային ձայնային ծառայությունների եւ ինտերնետ փաթեթները ներկայացնելուց հետո՝ այժմ  ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրությունների նոր եւ առկա օգտատերերին հնարավորություն ենք ընձեռում  մատչելի գնով ստանալ ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ եւ այն սպառելուց հետո շարունակել անվճար օգտվել
անսահմանափակ ինտերնետից: Այս նախաձեռնությունը լրացնում է մեր գործողությունները, որոնց արդյունքում մեր բաժանորդներն արդեն ունեն իրենց համակարգչի գերարագ ինտերնետը սմարթֆոններից օգտագործելու եւ ընդամենը 1 դրամից սկսած սմարթֆոններ ձեռք բերելու հնարավորություն»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

«Plus Ինտերնետ» փաթեթը համալրում է «Plus փաթեթների» շարքը, որոնք ակտիվացնելով Orange-ի բաժանորդները ստանում են հավելյալ րոպեներ՝ ցանցից դուրս զանգերի համար: