10:52 | 29.04.15 | Նորություններ | 3741
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ծաղկաձորում անցկացված Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ ընկերության աջակցությամբ առաջնության ամբողջ ընթացքն առցանց ռեժիմով հասանելի է եղել շախմատի երկրպագուներին:
2015թ. Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության մասնակիցներն ու լրագրողները ապրիլի 18-29-ը ապահովված են եղել գերարագ ինտերնետ կապով: Առաջնության կազմակերպման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ծաղկաձորի Գոլդեն Փելիս Ռեզորթ հյուրանոցի խաղասրահի տարածքն ապահովել է ինտերնետ հասանելիությամբ, տրամադրել սերվեր, որի շնորհիվ գործել է www.wtcc2015.am կայքը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած լայնաշերտ ինտերնետ կապի առաջադեմ տեխնոլոգիաների եւ մինչեւ 1000 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան մրցաշարը դիտել առցանց ռեժիմով: Գերարագ ինտերնետի շնորհիվ, հնարավորություն կար մրցաշարի մասին պատմող պատկերներն ու տեսանյութերը վերբեռնել եւ հասանելի դարձնել լայն հանրությանը: Շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան իրենց համար նախընտրելի վայրից հետեւել մրցաշարի ընթացքին, մարզիկների յուրաքանչյուր քայլին»,- ասված է հաղորդագրությունում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մրցաշարի անցկացման օրերին հետեւել են ցանցի աշխատանքին եւ անհրաժեշտության դեպքում` մասնակիցների եւ հյուրերի համար ապահովել տեխնիկական աջակցություն: