14:04 | 28.04.15 | Նորություններ | 2098
Ապրիլի 28-ին «Ռոստելեկոմ»-ի պատվիրակությունը՝ ի դեմս «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյի, ավագ փոխնախագահներ Մելխորն Կայ-Ուվեի եւ Լարիսա Տկաչուկի, հայաստանյան գործընկերների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Կալուգինն ապրիլի 24-ին ուղերձով դիմել էր հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի աշխատակազմին. «Հիշում ենք 100 տարի առաջ կատարվածը եւ այսօր Ձեզ հետ միասին սգում ենք Ցեղասպանության արդյունքում միլիոնավոր զոհերի հիշատակը։»
Հիշեցնենք, որ մարտի 25-ից «Ռոստելեկոմի» գլխամասի ներքին ցանցում տեղադրվել է տեղեկատվական բաներ եւ Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութ։